Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Առանց տեղումների եղանակն առաջիկա օրերին կպահպանվի

Առանց տեղումների եղանակն առաջիկա օրերին կպահպանվի
10.01.2020 | 14:50

Հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ